1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փելոսին հանրապետական սենատորներին մեղադրել Է ԱՄՆ-ի Սահմանադրությանը դավաճանելու մեջ

Փելոսին հանրապետական սենատորներին մեղադրել Է ԱՄՆ-ի Սահմանադրությանը դավաճանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից) հանրապետական սենատորներին մեղադրել Է Միացյալ Նահանգների Սահմանադրությանը դավաճանելու մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիք Է համարել երկրի ժողովրդավարության համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 5-ին զետեղվել Է Փելոսիի կայքում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատն ԱՄՆ-ի ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածով Էլ արդարացրել Է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցավոք, Սենատի կողմից, որը վերահսկում են հանրապետականները, ԱՄՆ-ի Սահմանադրության դավաճանության պատճառով նախագահն առաջվա պես շարունակում Է սպառնալիք լինել ամերիկյան ժողովրդավարության համար՝ պնդելով, թե ինքը վեր Է կանգնած օրենքից»,- ասված Է խոսնակի հայտարարության մեջ:

«Այսօր նախագահը եւ հանրապետական սենատորները նորմա դարձրեցին օրինազանցությունը եւ մերժեցին զսպումների եւ հակակշիռների համակարգը, որն ամրագրված Է մեր Սահմանադրության մեջ»,- հավելել Է Փելոսին: Փետրվարի 5-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մեղադրանքի երկու հոդվածով Էլ արդարացրեց Թրամփին պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Պետության ղեկավարին իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտների հարուցման մեջ մեղավոր ճանաչելու համար սենատորները պետք Է հավաքեին ձայների առնվազն երկու երրորդը (67 մանդատ):

Սակայն դա տեղի չունեցավ վերին պալատում կայացած դատավարության արդյունքներով երկու քվեարկության ընթացքում: Սենատի վճիռը բողոքարկման ենթակա չԷ: Անվանական քվեարկության ընացքում առաջին հոդվածի դեմ արտահայտվեց 52 սենատոր, կողմ՝ 48-ը, երկրորդի դեմ՝ 53 օրենսդիր, կողմ՝ 47-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]