Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առնվազն երեք մարդ Է զոհվել Ստամբուլում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետեւանքով

Առնվազն երեք մարդ Է զոհվել Ստամբուլում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք մարդ Է զոհվել, եւս 179-ը՝ վերքեր ստացել Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետեւանքով: Այդ մասին փետրվարի 6-ին հայտնել Է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զոհվել են մեր երեք քաղաքացիներ: Եվս 179 մարդ հոսպիտալացվել Է, նրանցից երեքը վերակենդանացման բաժանմունքում են»,- նախարարի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը: Նորացված տվյալների համաձայն, որոնք ներկայացրել Է նախարարը, ընդամենն օդանավում եղել Է 183 մարդ, ներառյալ անձնակազմի վեց անդամները: Փետրվարի 5-ին Իզմիրից Ստամբուլ թռչող Boeing-800 ինքնաթիռը, որը պատկանում Է Pegasus Airlines թուրքական բյուջետային ավիաընկերությանը կոշտ վայրԷջք Է կատարել Ստամբուլի օդանավակայանում եւ դուրս եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Վթարի հետեւանքով այն բռնկվել Է եւ բաժանվել երեք մասի:

Տեղի ունեցածի պատճառը, նախնական տվյալներով, եղանակային վատ պայմաններն Էին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]