Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի 
արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում ընթացիկ տարվա մարտի 15-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Ագարակ համայնքի  ղեկավար Վահան Խաչատրյանն այդ պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից 2019թ. դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, դեկտեմբերի 26-ին Ագարակ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

Վերոնշյալ որոշումը ՀՀ Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 9-ի №35-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2020 թվականի մարտի 15-ը: Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]