Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսլանդիայում Հայաստանի առաջին դեսպան Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել  նախագահ Յոհաննեսոնին

Իսլանդիայում Հայաստանի առաջին դեսպան Արզումանյանը հավատարմագրերն է 
հանձնել  նախագահ Յոհաննեսոնին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) փետրվարի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Յոհաննեսոնի հետ:

Իսլանդիայի նախագահը ողջունել է Հայաստանի կառավարության՝ Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը: Նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]