«Ալաշկերտ»-ը վերջին մարզումն է անցկացրել Երևանում
18:58, 5 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ը վերջին մարզումն անցկացրեց Էջմիածնի Ֆուտբոլի Ակադեմիայում` Բելեկ մեկնելուց առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փետրվարի 6-ին «Ալաշկերտը» կմեկնի արտագնա ուսումնամարզական հավաքի, որի շրջանակում կանցկացնի 3 ստուգողական հանդիպում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում