Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ի գերակայությունը միության ընդլայնումն Է Արեւմտյան Բալկանների երկրներով

ԵՄ-ի գերակայությունը միության ընդլայնումն Է Արեւմտյան Բալկանների երկրներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ընդլայնումը Արեւմտյան Բալկանների երկրներով հանրակցության աշխարհառազմավարական նպատակն Է: Այդ մասին փետրվարի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայրարարել Է ընդլայնման հարցերով եվրակոմիսար Օլիվեր Վարգեյին՝ ներկայացնելով ընդլայնման վերաբերյալ ԵՄ-ի նորացված քաղաքականությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ի նպատակը մնում Է ամբողջական ընդլայնումը Արեւմտյան Բալկանների վեց երկրներով: Դա մեր աշխարհառազմավարական ներդրումն Է»,-ասել Է նա:

Նրա խոսքով՝ «միավորման գործընթացը պետք Է հիմնվի փոխադարձ վստահության եւ Եվրամիության ու Արեւմտյան Բալկանների հստակ պարտավորությունների վրա»:

ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուներ են մնում Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան, ինչպես նաեւ Թուրքիան: Այս երկրներից ոչ մեկի համար նույնիսկ տեսականորեն որոշված չեն ԵՄ-ին անդամակցության հնարավոր ժամկետները: 2018 թվականի աշնանը Եվրահանձնաժողովի այն ժամանակվա ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել Էր, որ, իր կարծիքով, Սերբիան եւ Չեռնոգորիան Եվրամիությանը կանդամակցեն մինչեւ 2025 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]