Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի արեւելքում առնվազն 11 մարդ Է զոհվել ձնահյուսի պատճառով

Թուրքիայի արեւելքում առնվազն 11 մարդ Է զոհվել ձնահյուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արեւելքի Վանի նահանգում առնվազն ութ մարդ Է զոհվել ձնահյուսի հետեւանքով, ընթանում են փրկարարական աշխատանքներ: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 4-ին Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտնել Է, որ Բախչեսարայի շրջանում զոհվել Է միկրոավտոբուսի առնազն չորս ուղեւոր, եւս հինգը վիրավորվել են ձնահյուսի հետեւանքով: Փետրվարի 5-ին տեղի իշխանությունները հայտնել են, որ նոր ձնահյուսը ծածկել Է հինգ ավտոմոբիլ, որոնցում եղել Է փրկարարական ծառայությունների ավելի քան 50 աշխատակից:

«Փրկարարները ձյան տակից հանել են 11 զոհվածների, այդ թվում՝ ժանդարմերիայի ութ աշխատակիցների, եւ 30-ից ավելի ողջ մնացածների»,- ասել Է Սոյլուն լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]