1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օհայոյի բնակիչը սխալմամբ 55 հազար նամակ Է ստացել միաժամանակ. 19 News

Օհայոյի բնակիչը սխալմամբ 55 հազար նամակ Է ստացել միաժամանակ. 19 News

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թուինսբերգ քաղաքի (Օհայոյի նահանգ) բնակիչ Դեն Քեյնը նամակներով լի գրեթե 80 տուփ Է սխալմամբ ստացել մի ընկերությունից, որը վարկեր Է տրամադրում ուսման համար: Այդ մասին հայտնել Է 19 News տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոստային բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են Քեյնին եւ առաջարկել են գալ ու տանել College Ave Student Loans ընկերությունից նրան հասցեագրված նամակները: Բաժանմունքում Քեյնին բացատրել են, որ փոստի ծառայողները ի վիճակի չեն տեղափոխել բեռը, որը բաղկացած Է 79 տուփից՝ յուրաքանչյուրում 700-ական նամակ: Ստացողին հաջողվել Է դրանք իր մեքենայով տեղափոխել երկու ուղեւորությամբ:

Բոլոր տուփերը հասցնելով տուն՝ Քեյնը պարզել Է, որ դրանց մեջ գտնվում են նույն բովանդակությամբ նամակներ, որոնք վերաբերում են վարկին, որը Քեյնը եւ նրա կինը վերցրել են բուհում դստեր ուսումնառության համար:

«Ես շփոթահար վիճակում Էի: Ինչպե՞ս կարելի Է նման սխալ թույլ տալ: Սա ի՞նչ կատակ Է»,- հեռուստաալիքը մեջբերում Է ամերիկացու խոսքը: College Ave Student Loans-ի ներկայացուցիչներն ընդունել են իրենց թույլ տված սխալը, որը, նրանց խոսքով, տեղի Է ունեցել այն ծրագրի խափանման պատճառով, որը նախատեսված Է ուղարկվող փոստի վերաբերյալ տեղեկատվության մշակման համար:

Ընկերությունում պատրաստակամություն են հայտնել Քեյնից վերցնել նամակներով տուփերը եւ նրան փոխհատուցում տրամադրել պատճառած անհարմարությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]