Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը դադարեցրել Է անօդաչուների թռիչքների համատեղ ծրագիրը Թուրքիայի հետ. Reuters

ԱՄՆ-ը դադարեցրել Է անօդաչուների թռիչքների համատեղ ծրագիրը Թուրքիայի հետ. Reuters

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել անորոշ ժամանակով դադարեցնել ամերիկյան անօդաչուներով այն տարածքների վրա հետախուզական թռիչքների՝ Թուրքիայի հետ համատեղ գաղտնի ծրագիրը, որտեղ գտնվում են սիրիացի քրդերի զինված կազմավորումները: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի չորս աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ հետախուզական թռիչքները կատարվում Էին ամերիկյան անզեն անօդաչուների կողմից Ինջիռլիքի ռազմակայանից, որն օգտագործվում Է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի կողմից չի հաջողվել պաշտոնական հավաստում ստանալ ծրագրի դադարեցման մասին, ճշտել Է գործակալությունը: Ինչպես նշում Է գործակալությունը, ԱՄՆ-ն այդ որոշումն ընդունել Է այն բանից հետո, երբ 2019 թվականի հոկտեմբերին Անկարան Սիրիայում (Եփրաթ գետից արեւելք) սկսեց «Խաղաղության ակունք» անդրսահմանային գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]