Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զինծառայողի մորաքրոջ ահազանգի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է. ՊԲ

Զինծառայողի մորաքրոջ ահազանգի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որը 
հետագայում կարճվել է. ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. Նոր իրավիճակ» վերնագրով հրապարակմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 5-ին հրապարակած՝ «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. Նոր իրավիճակ» վերնագրով հոդվածի առնչությամբ ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.

2019 թվականի հոկտեմբերի 30-ին ստացվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Չ.-ի հարազատներից մեկի (մորաքրոջ) ահազանգն առ այն, որ, իր տեղեկություններով, զինծառայողը պարբերաբար ծեծի է ենթարկվում համածառայակիցների կողմից և փախուստի փորձ է կատարել։

Ահազանգից անմիջապես հետո զորամասի հրամանատարության կողմից անց է կացվել ծառայողական քննություն, ինչպես նաև բողոքի հանգամանքները ճշտելու համար կապ է հաստատվել նշված զինվորի հարազատների հետ, իսկ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է կայազորի քննչական բաժին, այնուհետև կարճվել՝ հանցադեպի բացակայության հիմքով»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]