Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ. այցերն ավելացել են ավելի քան 14 տոկոսով

Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ. այցերն ավելացել են ավելի 
քան 14 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան 2019 թվականին այցելել է 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 14.7 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամփոփված տվյալների համաձայն, 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավելի է
242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26.7%-ով»,-նշել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ բացի սա՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղն աշխարհում:

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% եւ 11.4% աճով։

Վրաստանն ընդհանրապես տեղ չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում:

ԵԱՏՄ երկրների շարքում եւս Հայաստանը առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը սակայն նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]