Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավելի քան 20 պետություն հումանիտար օգնություն Է տրամադրել Չինաստանին

Ավելի քան 20 պետություն հումանիտար օգնություն Է տրամադրել Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ավելի քան 20 պետություն մարդասիրական օգնություն Է ուղարկել Չինաստան 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Փետրվարի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ 21 պետություն օգնություն Է ցուցաբերել Չինաստանին՝ ուղարկելով հիվանդության կանխարգելման եւ տարածման դեմ պայքարի միջոցներ: Դրանք են՝ Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Թաիլանդը, Մալայզիան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Պակիստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունգարիան, Բելառուսը, Թուրքիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Եգիպտոսը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Տրինիդադը եւ Տոբագոն, ինչպես նաեւ ՅՈւՆԻՍԵՖ-ը»,-հայտարարել Է դիվանագետը: «Նվիրատվություններն արժեքավոր են, իսկ զգացմունքներն՝ անգին: Մենք անկեղծ երախտագիտություն ենք հայտնում նրանց»,-հավելել Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]