Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի համալսարանի ուսումնական ծրագրում

Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի համալսարանի ուսումնական 
ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» անգլերեն լեզվով ծավալուն մենագրությունը Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ իբրև դասագիրք ներառվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այն վերջին տասնամյակների միակ հիմնարար աշխատությունն է այս բնագավառում: Գիրքը հասցեագրված է հատկապես ֆիզիկական քիմիայի բնագավառի գիտնականներին, ճարտարագետներին, ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս բնագավառի հիմնախնդիրներով: Այն կարող է ծառայել նաև իբրև դասագիրք համալսարանների բնագիտական մասնագիտությունների ուսանողների համար:

Հեղինակը գիտական համագործակցության սերտ կապեր ունի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտի հետ, որտեղ աշխատել է մինչև Ֆրանսիայում մշտական բնակություն հաստատելը: Բախչաջյանը նախաձեռնողն ու գլխավոր խմբագիրն է ֆիզիկական քիմիայի մի քանի գիտական մատենաշարերի, որոնք լույս են ընծայել համաշխարհային առաջատար գիտական հրատարակչություններ:

Գիրքը 2019 թվականին տպագրել է բնագիտական և ճարտարագիտական գրականության ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ «ՍիԱրՍի պրես-Թեյլոր ընդ Ֆրանսիս գրուպ»-ը, Բոկա Ռատոնում (Ֆլորիդա), Լոնդոնում և Նյու Յորքում: Այն լայն տարածում է գտել նաև համացանցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]