Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիետնամի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը

Վիետնամի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ 
առևտրատնտեսական համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում փետրվարի 3-ին կայացել է Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի (Nguyễn Xuan Phuc) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ վարչապետ Ֆուքը նշել է, որ երկու երկրների միջև առկա է փոխըմբռնման դրական մթնոլորտ և ընդգծել, մասնավորապես, առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Կաժոյանը, շնորհակալություն հայտնելով Վիետնամի վարչապետին ընդունելության համար, շնորհավորել է նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Վահրամ Կաժոյանն անդրադարձել է հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին, այդ թվում՝ նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի: Դեսպան Կաժոյանը նշել է, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի «Վիետնամ ԷՔՍՊՈ»-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլ նաև ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:

Հանդիպմանը մասնակցել են ՎՍՀ արտաքին գործերի, արդյունաբերության ու էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]