Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրային խորհրդի նիստում քննարկվել է սպանդանոցային մորթի անցնելու հարցը

Հանրային խորհրդի նիստում քննարկվել է սպանդանոցային մորթի անցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Հանրային խորհրդի նիստը փետրվարի 4-ին քննարկվել են սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու Կառավարության որոշման ու մինչև հուլիսի 1-ը դրա հետաձգման շուրջ զարգացումները:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Հանրային խորհրդից: «Ներկայացվեց Հանրային խորհրդի նախաձեռնած հանրային լսումների, Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից գույքագրված ու հավաքագրված խնդիրների հիման վրա հանձնաժողովի պատրաստած խորհրդատվական փաստաթուղթը:

Հանրային խորհրդում մշակված և քննարկման դրված փաստաթուղթը հիմնված է 2 կարևորագույն սկզբունքների վրա. մի կողմից հանրային շահն է ու հանրային սննդի անվտանգությունը, մյուս կողմից՝ անասնապահությամբ զբաղվողների շահերը: Հանրային խորհրդի կողմից միաձայն հաստատված փաստաթուղթը Կառավարությանն առաջարկություններ է ներկայացնում սպանդանոցների հիմնման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումով  տեխնիկական ու տեղափոխման միջոցներով հագեցման, մորթի գործընթացի թափանցիկ կազմակերպման, իսկ անասնապահությամբ զբաղվողների համար՝ առաջացող հավելյալ նյութական, ժամանակային ու ֆինանսական ծախսերի սուբսիդավորման առաջարկություններ: 

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում էին համագործակցության և փոխօգնության համազգային կառույցների համակարգի ձևավորմանը, ՀՀ-ում էկոլոգիական և առողջապահական առկա խնդիրներին և դրանց շուրջ իրականացված ուսումնասիրություններին և այլն:

Սփյուռք-Հայաստան համագործակցության համատեքստում ներկայացվեց համագործակցության 2 հիմնական մոտեցում, նպատակ դրվեց դրանց հիմքով մշակել համագործակցության նորարարական նախագիծ և այս տարվա վերջին սպասվող մի քանի լայնամասշտաբ միջոցառումներին ընդառաջ՝ ներկայացնել այն Կառավարությանը: Խորհրդի կողմից հավանություն տրվեց նաև խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանին և Գագիկ Մակարյանին լիազորել ներգրավվել այլ կառույցների կողմից ստեղծվող հանձնաժողովներում էկոլոգիական և առողջապահական հարցերի շուրջ հանրային խորհրդի կարծիքը ներկայացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]