Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վիտեբսկում հարգանքի տուրք են մատուցել Բելառուսի համար մարտերում ընկած հայերի հիշատակին

Վիտեբսկում հարգանքի տուրք են մատուցել Բելառուսի համար մարտերում ընկած 
հայերի հիշատակին

ՎԻՏԵԲՍԿ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսի Վիտեբսկի մարզում հարգանքի տուրք են մատուցել Մեծ հայրենական պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման համար մղված մարտերում զոհված հայերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը, միջոցառմանը ներկա է եղել Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը:

«Մեծ հայրենական պատերազմը երբեք չի կիսվել սեփականի և ուրիշի: Այն միավորել է ոչ միայն մարտի դաշտում, այլև խրամատներում: Պատերազմը սգի շատ տեղեր է թողել բելառուսական հողի վրա: Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է, որը սրտերը լցնում է բարդ զգացմունքներով՝ ուրախությամբ, սգով, հպարտությամբ»,- ասել է դեսպանը:

Միջոցառումից հետո Վիտեբսկի գրադարանում տեղի է ունեցել պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանի «Հայ զինվորները Բելառուսի համար մղվող մարտերում (1941-1944թթ.) գրքի շնորհանդեսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]