Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է Մոսկվայում անցկացվող քննարկումներին

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է Մոսկվայում անցկացվող 
քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցում է ընթացիկ տարում ՌԴ նախագահությամբ կայանալիք Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի նախապատրաստման աշխատանքային խորհրդակցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 4-ից 5-ն անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են նշված կազմակերպությունների անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջազգային ռազմական համագործակցության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]