1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով. նախարարություն

Կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական 
ցուցումներով. նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Արտյոմ Սմբատյանն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց` տեղում հասկանալու նոր կորոնավիրուսի թեստերի շուրջ քաղաքացիների կողմից բարձրացված դժգոհությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջիններս շրջայց են կատարել հիվանդանոցում և խոսել պացիենտների հետ: Շատերի դժգոհության պատճառն այն է, որ ցանկանում են նոր կորոնավիրուսի թեստերով հետազոտվել, սակայն այն նախատեսված է բացառապես վարակին բնորոշ, որոշակի ախտանշաններով պայմանավորված պացիենտների հետազոտության համար: Մասնագետները պարզաբանել են, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Բարեբախտաբար, թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

«Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և հիմք ընդունել մասնագիտական մոտեցումները:

Կորոնավիրուսներն առաջացնում են սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություններ, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ և Ծանր սուր շնչառական համախտանիշ։ Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է:

Ինչպես պաշտպանվել.

  • Խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից,
  • հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
  • հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • եթե գտնվում եք Չինաստանում, ապա մի այցելեք կենդանական շուկաներ,
  • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա է տենդ, հազ, դժվարացած շնչառություն, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին,

Աշխատանշաններ.

  • տենդ,
  • հազ,
  • դժվարացած շնչառություն,
  • թուլություն:

Վարակի փոխանցում.

  • օդակաթիլային՝ հազալիս և փռշտալիս,
  • կոնտակտային»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]