Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ես կամ, ես գործելու եմ». քաղցկեղի դեմ պայքարի օրը մետրոյի կայարանում բացվեց ցուցահանդես

«Ես կամ, ես գործելու եմ». քաղցկեղի դեմ պայքարի օրը մետրոյի կայարանում բացվեց 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված «Ես կամ, ես գործելու եմ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կայացավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի քաղցկեղի դեմ պայքարին մասնակցում են տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք:

«Քաղցկեղի դեմ պայքարին հիմնականում մասնակցում են բժիշկները, բուժաշխատողները, սակայն այս տարի որոշեցինք հասարակության առավել լայն շերտի անդամներին ներգրավել իրազեկման այս ակցիային: Այսօր այս նախաձեռնությանն ինտեգրվել են դիջեյներ, բլոգերներ, մետրոպոլիտենի, ԱԻՆ-ի աշխատակիցներ, ուսուցիչներ և այլք»,- ասաց Գյոկչյանը:

Մետրոպոլիտենի  «Երիտասարդական» կայարանում փակցված են պաստառներ, որտեղ հայտնիները և ոչ միայն տարբեր կոչերով ոգեշնչում են քաղցկեղով հիվանդ անձանց և քաջալերում այլ անձանց վաղաժամ ախտորոշել այդ հիվանդությունը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ շեշտեց, որ պաստառների հերոսները նաև մետրոպոլիտենի աշխատակիցներն են, ովքեր հասարակության լիիրավ անդամներ են:

«Նրանք քարոզում են, որ պետք է հաճախ ստուգվել, որպեսզի հիվանդության առկայության դեպքում այն վաղ ախտորոշվի և անձինք համապատասխան բուժում ստանան: Քաղցկեղը դատավճիռ չէ և այն հնարավոր է շուտ ախտորոշել և կանխարգելել»,- նշեց Ավետիսյանը:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ևս մեկ անգամ առիթ է՝ կոչ անելու մարդկանց ժամանակին դիմել բժշկի, մասնակցել սքրինինգային ծրագրերի, քանի որ վաղ հայտնաբերումը համարվում է բուժման գրավականը: 2019-2021թթ քարոզարշավի թեման է՝ «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ՝ հակադրելով բացասական վերաբերմունքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]