Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Google-ն առաջին անգամ հայտնել Է Youtube-ի եկամուտները

Google-ն առաջին անգամ հայտնել Է Youtube-ի եկամուտները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alphabet հոլդինգը տեղեկություններ Է հայտնել այն շահույթի մասին, որն ստանում Է իրեն պատկանող Youtube տեսահոսթինգը: Տարեկան հաշվետվությունը հրապարակված Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Alphabet-ը Google-ի մայր ընկերությունն Է: Վերջինս Youtube-ը ձեռք Է բերել 2006 թվականին 1,65 միլիարդ դոլարով: Այդ ժամանակվանից հոլդինգը տվյալներ չի հրապարակել գովազդից ծառայության եկամուտների վերաբերյալ: 2019 թվականին Youtube-ը գովազդից վաստակել Է ավելի քան 15 միլիարդ դոլար:

Ծառայությունն ընկերությանը բերել Է ամբողջ հասույթի, որը կազմել Է 162 միլիարդ դոլար, շուրջ 10 տոկոսը: Alphabet-ի եկամուտները մեկ տարում աճել են 18 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]