1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանխարգելել կամ վաղ հայտնաբերել քաղցկեղը. սքրինինգային հետազոտությունների թիվն ավելանում է

Կանխարգելել կամ վաղ հայտնաբերել քաղցկեղը. սքրինինգային հետազոտությունների 
թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը քաղցկեղը վաղ կամ նախաքաղցկեղային փուլում հայտնաբերելու նպատակով ավելացնում է սքրինինգային հետազոտությունների թիվը: Լոռու, Տավուշի և Սյունիքի կանայք հնարավորություն կստանան կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտություն անցնել հենց իրենց մարզերում մամոգրաֆիայի շարժական սարքերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 4-ին՝  քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:

«Շատ կարևոր են սքրինինգային ծրագրերը և վաղ հայտնաբերումը: Ավելի լավ է մենք կանխարգելենք, քան հետո հիվանդ մարդուն բուժենք: 2015-ից իրականացնում ենք արգանդի վզիկի քաղցկեղի համար սքրինինգային ծրագիր՝ ՊԱՊ թեստի կիրառում: Այս տարի 2020-ից ավելացել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային պիլոտային ծրագիրը: Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի կանանց հետազոտությունը կատարվելու է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից»,-ասաց Գյոկչյանը:

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը տեղեկացրեց, որ սքրինինգային ծրագիրը կկատարվի շարժական մամոգրաֆիկ սարքերով, որոնք  ձեռք են բերվել Եվրոպական զարգացման ֆոնդի միջոցով: Առաջին կանգառը կլինի Լոռիում՝ Կիրովական քաղաքում: Շարժական մամոգրաֆիկ սարքը կտեղադրվի հիվանդանոցի հարակից տարածքում, անձինք կանցնեն հետազոտություն: «Եթե ինչ-որ խնդիրներ տեսնեն, հետազոտության հաջորդ փուլը կրկին անվճար կիրականացվի ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,-վստահեցրեց Մանուկյանը:

Ծրագրի համար այդ մարզերն են ընտրվել այն պատճառով, որ դրանցում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը բարձր է: Գյոկչյանը նշեց՝ բացի այդ Երևանում հասանելի են շատ ախտորոշիչ կենտրոններ, իրազեկվածությունն ավելի բարձր է, դրա համար որոշել են ուշադրություն դարձնել շրջանների սքրինինգային ծրագրերին:

Նրա խոսքով՝ կատարվելու է նաև կոլորեկտալ քաղցկեղի հայտնաբերման սքրինինգային պիլոտային ծրագիր: Դա նախատեսված է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում» և Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում: Գյոկչյանը վստահեցրեց՝ եթե տարվա արդյունքներով տեսնեն, որ այդ պիլոտային ծրագրերն իրենց արդյունավետությունն ապացուցել են, կկիրառեն ողջ երկրում:

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ևս մեկ անգամ առիթ է՝ կոչ անելու  մարդկանց ժամանակին դիմել բժշկի, մասնակցել սքրինինգային ծրագրերի, քանի որ վաղ հայտնաբերումը համարվում է բուժման գրավականը: 2019-2021թթ. քարոզարշավի թեման է՝ «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]