Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետդումայի պատգամավորն Էրդողանին խորհուրդ Է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցը»

Պետդումայի պատգամավորն Էրդողանին խորհուրդ Է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցը»

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան չի ճանաչում ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումը, նշել Է, որ Թուրքիայի ղեկավարը պետք Է հանի «խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցը», ինչից հետո թերակղզում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էրդողանն ավելի վաղ կրկին հայտարարել Է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, կշարունակի հետեւել ղրիմցի թաթարների վիճակին: Իր հերթին, ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ Թուրքիայի ղեկավարն ունի Ղրիմ այցելելու գործող առաջարկություն, այդ կերպ նա կարող Է տեղում ուսումնասիրել ղրիմցի թաթարների իրավունքների հետ կապված իրադրությունը: «Թուրքիայի ղեկավարը Ղրիմի իրադրությանը նայում Է խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցով: Հարկավոր Է այն հանել. եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն»,- ասել Է Բալբեկը ՌԻԱ Նովոստիին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]