Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զարուհի Բաբայանն առաջիկայում ջազային գործերով սկավառակ կներկայացնի

Զարուհի Բաբայանն առաջիկայում ջազային գործերով սկավառակ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Զարուհի Բաբայանը, որն օրեր առաջ երաժշտասերների դատին հանձնեց «Տարիներ» երգի հիման վրա նկարահանված հոլովակը, նոր ձայնասկավառակ է թողարկելու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստուհին ասաց, որ սկավառակում ընդգրկված են լինելու բացառապես ջազային ստեղծագործություններ:

«Առաջիկա ծրագրերը շատ են, իսկ հիմա աշխատում եմ նոր սկավառակի ստեղծման վրա, որում զետեղվելու են իմ հոգուն հարազատ գործեր` գրված հատուկ ինձ համար»,-նշեց Բաբայանը:

Նրա խոսքով` համագործակցում է տեղացի երգահանների և կոմպոզիտորների հետ` փորձելով համատեղ ուժերով լավ արդյունք ստանալ:

«Վերջերս հայկական ուրախ երգեր և ջազային բալլադներ ներկայացրի: Հույս ունեմ, որ 2020-ին կկարողանամ պարբերաբար մատուցել ստեղծագործություններ ջազային ժանրում: Կարծում եմ` տարին լավ է սկսվել ինձ համար. արել եմ այն, ինչ սրտիս հարազատ է, այն, ինչ շատ եմ ուզել: Հուսամ` այս ամենը կունենա իր տրամաբանական ավարտը, և հանդես կգամ համերգային ծրագրով»,-ընդգծեց Զարուհի Բաբայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]