Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ամենացածր գնաճն է ԵԱՏՄ երկրների թվում

Հայաստանում ամենացածր գնաճն է ԵԱՏՄ երկրների թվում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների թվում 2019-ի վերջին տարեկան նվազագույն գնաճը գրանցվել է Հայաստանում՝ 0.7 տոկոս, առավելագույնը՝ Ղազախստանում՝ 5.4 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը:

2019 թվականին ԵԱՏՄ բոլոր երկրներում սպառողական գների աճի տեմպը չի գերազանցել ԵԱՏՄ պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված գնաճի դրույքաչափի հաշվարկված շեմը:  2019-ի արդյունքով Հայաստանում ձևավորվել է տարեկան գնաճի տեմպի նվազագույն մակարդակը (0,7%), առավելագույնը ՝ Ղազախստանում (5.4%): 2018-ի համեմատ Ղազախստանում և Ղրղզստանում տարեկան գնաճն աճել է, մյուս երկրներում այն նվազել է: ԵԱՏՄ բոլոր երկրներում գնաճը գտնվել է ազգային թիրախների սահմաններում:

ԵԱՏՄ-ում գնաճի ամենաբարձր և ամենացածր տեմպերի միջև տարբերությունը 2015 թվականի 13,7 տոկոսային կետից իջեցվել է մինչև 4.7 տոկոսային կետի:

2019-ի դեկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում եղել է 0.7 տոկոս, Բելառուսում՝ 4.7 տոկոս, Ղազախստանում՝ 5.4 տոկոս, Ղրղզստանում՝ 3.1 տոկոս, Ռուսաստանում՝ 3 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]