Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սանդենս» կինոփառատոնի գլխավոր մրցանակը շահել Է «Մինարի» դրաման

«Սանդենս» կինոփառատոնի գլխավոր մրցանակը շահել Է «Մինարի» դրաման

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանդենս» կինոփառատոնի հաղթողների ցուցակը հրապարակվել Է Deadline պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր մրցանակը շահել Է Լի Այզեկ Չունի «Մինարի» դրաման, որը պատմում Է կորեական ընտանիքի մասին, որը մեկնում Է Արկանզաս, որպեսզի այնտեղ ֆերմա գնի: Ժապավենը նաեւ հաղթել Է «Հանդիսատեսների համակրանքի մրցանակ» անվանակարգում:

«Ամերիկյան խաղարկային կինո» կատեգորիայում ռեժիսուրայի համար մրցանակն ստացել Է Ռադա Բլանկը, որը նկարահանել Է «40-ամյա վարկած» կատակերգությունը: Դերասանական կազմի համար ժյուրիի հատուկ մրցանակը բաժին Է հասել Էնջել Մանուել Սոթոյի «Շարմ-Սիթիի արքաները» աշխատանքին: «Սանդենս» կինոփառատոնը, որի կազմակերպիչը համանուն ինստիտուտն Է, 1985 թվականից անցկացվում Է ԱՄՆ-ի Յուտայում: 2019 թվականին գլխավոր մրցանակը բաժին Է հասել ռեժիսոր Չինոնիե Չուկվուի «Համաներում» ժապավենին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]