Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում

Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի 
ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից   կազմակերպած դասախոսական միջբուհական շախմատի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանն առաջին անգամ  սեանս անցկացրեց իր հարազատ ինստիտուտում: Հայ գրոսմայստերը միաժամանակյա սեանս անցկացրեց 9 խաղատախտակի վրա, որտեղ մրցեցին 7 ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: «Ես ամբողջ աշխարհում սեանս տվել եմ, բայց այստեղ չէ, սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու»,-շեշտեց նա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունեց նման մրցաշարերի անցկացումը և վստահեցրեց ՝ խաղը հետաքրքիր է լինելու: Հետաքրքիր ու լարված պայքար ընթացավ դասախոսների և գրոսմայստերի միջև: Բոլոր պարտիաներն ավարտվեցին Արոնյանի հաղթանակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]