Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրուշոն նոր մոտեցմամբ է ներկայացրել Գուսան Հավասիի ստեղծագործությունը

Սիրուշոն նոր մոտեցմամբ է ներկայացրել Գուսան Հավասիի ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն նոր մոտեցմամբ է ներկայացրել Գուսան Հավասիի «Յարը մարդու յարա կուտա» հայտնի ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգչուհին այն հրապարակել է  «Յութուբ»-ի իր ալիքում:

Երգը մի քանի ժամվա ընթացքում 14 536 դիտում է հավաքել: Գործիքավորումն իրականացրել է Մուշեղ Մաիլյանը:

Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփ ժանրերում, բայց պարբերաբար ներկայացնում է գուսանական ստեղծագործություններ: Դեռ 2005 թվականին նա թողարկեց «Շերամ» ալբոմը, որը ներառում է  Գուսան Շերամի բազմաթիվ երգեր։

Ալբոմում ներառվեց նաև «Շորորա» երգը, որը հետագայում լայն ճանաչում ստացավ: 2005-ին թվականի ազգայի երաժշտական մրցանակաբաշխությանը «Շերամը» ճանաչվեց տարվա ալբոմ, իսկ Սիրուշոն՝ տարվա լավագույն երգչուհի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]