Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանն անհրաժեշտ Է համարում խոցված Boeing-ի համար փոխհատուցումների քննարկումը

Իրանն անհրաժեշտ Է համարում խոցված Boeing-ի համար փոխհատուցումների քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն անհրաժեշտ Է համարում ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին փոխհատուցումների հարցի հետագա քննարկումը, որը հունվարի սկզբին խոցվել Է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել Է, որ Իրանը 80-հազարական դոլար փոխահատուցում Է առաջարկել զոհերի ընտանիքներին, սակայն Կիեւը ձգտելու Է հասնել ավելի մեծ գումարի: «Մենք առայժմ որեւԷ որոշման մասին չենք հայտարարել: Այդ հարցը քննարկվում Է կառավարության կողմից ստեղծված իրավաբանական կոմիտեում: Անտարակույս, այդ հարցի քննարկման եւ փոխըմբռնման անհրաժեշտություն կա»,-ասել Է Ռաբիին՝ խոսելով փոխհատուցումների մասին:

Կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած տեսանյութի համաձայն, Ռաբիին նշել Է, որ Իրանը գործում Է միջազգային կանոնների ու չափորոշիչների հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]