Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՎԾ-ն հայտնում է ոստիկանությունում խոշոր դրամական միջոցների տնտեսման մասին

ՊՎԾ-ն հայտնում է ոստիկանությունում խոշոր դրամական միջոցների տնտեսման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

«ՀՀ ոտիկանության կողմից Ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ խնայողությունները կազմել են՝

- 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝  956,272 (ինը հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր յոթանասուն երկու) հազար ՀՀ դրամ,

-2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505,132 (հինգ հարյուր հինգ միլիոն հարյուր երեսուներկու) հազար ՀՀ դրամ:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունում խնայողություններն ունեն ավելանալու միտում»,- ասված է Պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]