Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է

Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը 
ժամանակավորապես կասեցվում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»,- գրել է Ավինյանը:

Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովը գումարել է առաջին նիստը՝ քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում բռնկված կորոնավիրուսի վարակը  հունվարի 30-ին հայտարարել է միջազգային արտակարգ իրավիճակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]