Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը մեկնարկեց համատեղ սելֆիով

Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը մեկնարկեց համատեղ սելֆիով

ԱԼՄԱԹԻ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթիում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այն առաջինն է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո: Երկու երկրների վարչապետները միմյանց ողջունելուց հետո համատեղ սելֆի արեցին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Միշուստինին Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առիթով: «

Մեր կառավարությունների և մեր երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ շանս ունենք՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Իհարկե, մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ: Առևտրաշրջանառությունը 2019թ. մոտենում է երկու միլիարդի (դոլար-խմբ.), որը բավական լավ ցուցանիշ է: 2020թ. այդ դինամիկան կպահպանվի: Հայաստանում մեզ հաջողվել է 2019 թվականին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019թ. ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կհանդիպեն նաև Երևանում, քանի որ այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց, որ ջերմությամբ է հիշում բոլորովին վերջերս իր այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ին, որը փայլուն էր կազմակերպված: «Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները: Մենք համագործակցում ենք էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում: ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը: Դուք խոսեցիք մեր ապրանքաշրջանառության և առևտրի մասին. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ առևտրի ծավալում 26 տոկոս չափաբաժնով: Հանրապետությունում գործում է 2.2 հազար ռուսական ընկերություններ: 2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես դուք ասացիք, հասնելով մոտ 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով: Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,-ընդգծեց նա:

Երկու երկրների վարչապետները Ղազախստանում մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]