Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել հայալեզու «Սիրո հետք» երգը

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել հայալեզու «Սիրո հետք» երգը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ-2018»-ին Հայաստանը ներկայացրած ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանը, որի երգերի մեծ մասը ռուսալեզու են, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո հետք» հայալեզու ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգիչը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ուրախ եմ ձեզ ներկայացնել հայալեզու «Սիրո հետք» երգը»: Հուսամ`այն ձեզ դուր կգա»,-նշել է Խանաղյանը:

Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Արամ Ավագյանն է, բառերը գրել է Գայանե Ավետիսյանը:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]