Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արման Սարգսյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է  ՀՀ ոստիկանության բարեփոխումների հարցեր

Արման Սարգսյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է  ՀՀ ոստիկանության 
բարեփոխումների հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը նշել է, որ սա միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեի հետ առաջին հանդիպումը չէ և հույս հայտնել, որ այս մեկը նույնպես կլինի արդյունավետ։

«Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին տևական սերտ համագործակցության համար։

Եկատերինա Զգուլաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար իրեն հետաքրքրող հարցեր ուղղեց ոստիկանության ղեկավարությանը՝ իրավապահ կառույցի բարեփոխումների մասին։

Թեմայի շուրջ Արման Սարգսյանը ներկայացրեց իր տեսակետներն ու ոստիկանության գործողությունները, ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ բարեփոխումներ իրականացնելու համար ոստիկանության ղեկավարությունը պատրաստ է արդյունավետ համագործակցության, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա է՛լ ավելի պատրաստված ոստիկանություն։

Հանդիպմանը քննարկվեցին ոստիկանության բարեփոխումներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]