Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Apple-ին եւ Broadcom-ին պարտավորեցրել են 1,1 մլրդ դոլար վճարել տեղի բուհին. Bloomberg

ԱՄՆ-ում Apple-ին եւ Broadcom-ին պարտավորեցրել են 1,1 մլրդ դոլար վճարել տեղի բուհին. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple եւ Broadcom ընկերությունները պարտավոր են 1,1 միլիարդ դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին՝ անհաղորդալար ճանապարհով տվյալների փոխանցման բնագավառում մշակումների արտոնագրային իրավունքների խախտման համար: Կալիֆոռնիայի նահանգում երդվյալների ժյուրիի վճռի մասին, որոնք քննել են բուհի հայցը, հունվարի 29-ին հայտնել Է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ փոխհատուցման չափը տվյալ դեպքում մեծությամբ վեցերորդն Է արտոնագրային վեճերի պատմության մեջ:

Apple-ը եւ Broadcom-ը, որոնք կիսահաղորդիչների եւ միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրողներից մեկն են, հայտարարել են երդվյալների վճիռը բողոքարկելու մտադրության մասին: Ընկերությունները ճշտում են, որ հայցվորի պահանջները կապված են ոչ թե սարքավորանքի, այլ Էլեկտրոնային սարքերի վրա տեղակայված միկրոպրոցեսորների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]