Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ի օգտատերերի թիվը հասել Է 2,5 միլիարդի

Facebook-ի օգտատերերի թիվը հասել Է 2,5 միլիարդի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցից կանոնավոր կերպով օգտվող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել Է 8 տոկոսով եւ հասել Է 2,5 միլիարդի: Այդ մասին վկայում Է Facebook ընկերության (որին պատկանում Է համանուն ցանցը) կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հունվարի 29-ին:

Վերը նշված ցուցանիշն արտացոլում Է նրանց թիվը, ովքեր սոցցանց են մտնում ոչ պակաս , քան ամիսը մեկ անգամ: Ընկերության գնահատումների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Facebook-ից օրական թեկուզ մեկ անգամ օգտվել Է 1,66 մլրդ մարդ:

Այդ ցուցանիշը տարվա ընթացքում աճել Է 9 տոկոսով: Facebook-ի հասույթն անցյալ տարի կազմել Է 70,697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Նույն ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթը, ընդհակառակը, նվազել Է 16 տոկոսով՝ 22,112 մլրդ դոլարից մինչեւ 18,485 մլրդ դոլար: Գովազդից եկամուտներն աճել են 27 տոկոսով՝ 55,013 մլրդ դոլարից մինչեւ 69,655 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]