Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին

Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը հունվարի 29-ին ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության խորհրդատուներ Անետ Էրդմանին և Ալեքսանդր Սեկուլիչին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Արմեն Ղուկասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ արդյունավետ համագործակցություն կա ոստիկանության և ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի միջև և աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։

Անետ Էրդմանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորեց սերտ համագործակցությունը և ներկայացրեց իրենց առաքելության մանրամասները։ Գրասենյակի հավաքների ազատության վերաբերյալ գործունեության մասին Արմեն Ղուկասյանը որոշ հարցեր ուղղեց և կայացավ քննարկում։

Թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց նաև ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը։

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցությանն ու գրասենյակի գործունեությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]