Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստը. Մխիթարյան

Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստը. 
Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատիվ է համարում 9-րդ անգամ երկրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ինձ համարմիշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստը, հիմա արդեն 9-րդ անգամ: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին»:

Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանիֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ