Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջանում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին: Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, եւ թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ