Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Գեղարքունիքում անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն

Գեղարքունիքում անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գավառ քաղաքի մարզադպրոցում անցկացվեց  Գեղարքունիքի  մարզի վոլեյբոլի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից,  վոլեյբոլի մարզային առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել Գավառ, Ճամբարակ, Գեղարքունիք եւ Նորատուս համայնքները: Մրցումների վերջնական արդյունքում առաջին տեղը գրավեց Գավառ համայնքի հավաքական թիմը, երկրորդ  եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Գեղարքունիք եւ Նորատուս համայնքների հավաքականները: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգեւատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հավաստագրերով եւ հուշամեդալներով, իսկ Գավառ համայնքի հավաքական թիմը պարգեւատրվեց նաեւ գավաթով: Մրցումների ավարտից հետո ձեւավորվեց մարզի վոլեյբոլի հավաքական թիմը, որը կմասնակցի Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի տղամարդկանց 2020 թվականի  առաջնությանը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ