Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

HSBC-ն կարող է հեռանալ Հայաստանից, Հունաստանից, Թուրքիայից և Օմանից. հայտնում է Reuters-ը

HSBC-ն կարող է հեռանալ Հայաստանից, Հունաստանից, Թուրքիայից և Օմանից. 
հայտնում է Reuters-ը

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում ՝ երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի վերաբերյալ մտավախությունների պատճառով. բանկը կարող է վաճառել կամ կրճատել իր բիզնեսը նաև Հայաստանում, Հունաստանում և Օմանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր աղբյուրներին:

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ որպես ծախսերի կրճատման ավելի լայն միջոցառումների մաս,  HSBC-ի գլխավոր գործադիր տնօրենի  պաշտոնակատար Նոել Քուինը ձգտում է վաճառել կամ կրճատել ընկերության բիզնեսը այլ շուկաներում ևս: Դրանց թվում են փոքրածավալ գործողություններ իրականացնող երկրներ, որոնք մրցակցում են տեղական այլ բանկերի հետ: Այդ երկրներն են Հայաստանը, Հունաստանը և Օմանը:

HSBC- ի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

Ըստ աղբյուրների՝ HSBC-ն կփորձի վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում, եթե կարողանա գտնել տեղական գնորդ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:

«Արմենպրես»-ը փորձում է լրացուցիչ մանրամասներ ստանալ HSBC-ի հայաստանյան ներկայացուցչությունից։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]