Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ Ալափարսի մասնաճուղի տարածքում վագոն-տնակ է այրվել

«Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ Ալափարսի մասնաճուղի տարածքում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը hունվարի 29-ին, ժամը 13:12-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:36-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Կոտայք ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Ալափարսի մասնաճուղի տարածքում՝ վագոն-տնակում (մոտ 18 քմ) այրվել են կուտակած ավտոպահեստամասեր (մոտ 1 խմ) և տնակի ներսի երեսպատումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]