Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ստուգարք են հանձնում մարտական պատրաստությունից

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ստուգարք են հանձնում մարտական պատրաստությունից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները լեռներում ձեռնամուխ են եղել հրաձգային զենքից ու մարտական մեքենաներից հրաձգության ստուգարքներ հանձնելուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում զինծառայողները առաջադրանքներ են կատարում հաստիքային զենքով, այդ թվում՝ ՌՊԳ-7 հակատանկային նռնականետներով, ԱԿ-74 ինքնաձիգներով, զրահափոխադրիչների (ԲՏՌ-80), հետեւակի մարտական մեքենաների (ԲՄՊ-2) եւ Տ-72Բ տանկերի գնդացիրներով ու թնդանոթներով, 120-միլիմետրանոց ականանետներով եւ 122-միլիմետրանոց Դ-30 հրետանային հաուբիցներով, համազարկային կրակի համակարգերով եւ զենիթահրթիռային համալիրներով:

Հրաձգությունը կատարվում Է տարբեր դիրքերից, անհատական կարգով, ջոկերի ու դասակների կազմում, օրվա ցերեկային ու գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ:

Որպես թիրախներ են ծառայում պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը նմանակող անշարժ ու շարժակական նշանակետերը, ուղղաթիռները, թեթեւզրահավոր տեխնիկան եւ կենդանի ուժը: Ստուգարքային վարժություններում ներգրավված Է մոտավորապես 2 հազար զինծառայող եւ գործի Է դրված ավելի քան 500 միավոր ռազմական ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]