Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում է խնդրել:  Ինչպես հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը, հանդիպման համար դիմել է քաղաքավարությունից ելնելով:

«Քանի որ ես երկար տարիներ այցելել եմ Ազգային ժողով, և չի եղել մի այցելություն, երբ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ, որպես քաղաքավարության նորմ, խնդրեցի և հանդիպում ունեցա նաև ԱԺ նախագահի հետ: Որևէ քաղաքական հարց չենք քննարկել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողով էր հրավիրվել Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]