1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինաստանում պահպանվում Է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը. Սի Ցզինպին

Չինաստանում պահպանվում Է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը. Սի Ցզինպին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ Չինաստանում պահպանվում Է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայում համաճարակի կանխարգելման հետ կապված իրադրությունը մնում Է լուրջ ու բարդ: Ամբողջ բանակը պետք Է լսի հրամաններն ու գործի, պատասխանատվությունը վերցնի իր վրա, մահ ու կենաց կռիվ տա եւ ակտիվորեն օգնի համաճարակի կանխարգելման ու հսկողության աշխատանքին»,- Ցզինպինի խոսքը մեջբերել Է «Սինհուա» գործակալությունն այն հրամանագրից, որը հասցեագրված Է երկրի զինված ուժերին:

Նա հավելել Է, թե այն փաստը, որ բանակը պատասխանատու Է նշանակված կորոնավիրուսով վարակվածների համար կառուցվող մասնագիտացված հիվանդանոցի համար, խոսում Է կուսակցության եւ ժողովրդի մեծ վստահության մասին: «Բանակը բոլոր ուժերով պետք Է լծվի այդ հոսպիտալում հիվանդների ընդունման աշխատանքին»,- ասել Է Սի Ցզինպինը:

Վերջին տվյալների համաձայն Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների քանակն արդեն գերազանցել Է 6 հազարը: Նոր տիպի թոքաբորբ Է հայտնաբերվել ՉԺՀ-ի գործնականում բոլոր տարածաշրջաններում: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի: Հայտարարության մեջ նշվում Է, որ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չԷ:

Կարանտինում Է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ: Ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն Է: Չինաստանի մայրաքաղաքում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել Է 102-ի, իսկ Շանհայում՝ 96-ի: Հիվանդացածների թվում 50-ը տղամարդիկ են եւ 46-ը՝ կանայք: Նրանցից 71-ը կա՛մ բնակվել Է Հուբեյի նահանգում, կա՛մ Էլ ուղեւորություն Է կատարել այնտեղ, իսկ մնացած վարակվածները շփում են ունեցել նրանց հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]