Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Համացանցում զետեղել են «Ֆորսաժ 9» ֆիլմի առաջին թիզերը

Համացանցում զետեղել են «Ֆորսաժ 9» ֆիլմի առաջին թիզերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով Է զբաղված ֆերմայում: Գլխավոր հերոսը չի կարող մրցարշավներին նույնքան ժամանակ տրամադրել, որքան նախկինում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնուհետեւ Դոմինիկը եւ Լետի Օրտիսը (նրա դերը կատարում Է Միշել Ռոդրիգեսը) տղային պառկեցնում են քնելու: Լետին տղային Է տալիս խաչով շղթա եւ ասում. «Քո հայրն այն տվել Է ինձ, իսկ ես պատրաստվում եմ այն հանձնել քեզ՝ պաշտպանվելու այն բանից, ինչ կկատարվի»:

Դրանով տեսահոլովակն ավարտվում Է: Լիարժեք թրեյլերն սպասվում Է հունվարի 31-ին, իսկ կինոնկարի պրեմիերան պլանավորված Է ընթացիկ տարվա մայիսի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]