Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարզային հեռուստաընկերություններն աջակցության կարիք ունեն. ՀՌԱՀ-ը բարձրաձայնում է

Մարզային հեռուստաընկերություններն աջակցության կարիք ունեն. ՀՌԱՀ-ը 
բարձրաձայնում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզային հեռուստաընկերություններն աջակցության կարիք ունեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ եթե չլինի պետության, հասարակության, գործարար շրջանակի աջակցությունը, ապա մարզային հեռուստաընկերությունները որևէ երաշխիք չունեն մնալու:

 «Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա թվային ցանցում մեկ հեռուստաընկերություն: Այսօր այդպիսի հեռուստաընկերություն չկա Արագածոտնի մարզում, Վայոց ձորում և Տավուշում: Ամբողջ աշխարհում պետությունը փորձում է խթանել տեղական տեղեկատվական հոսքերը, երբ խոսվում է տեղական խնդիրների մասին, որոնք մեծացնում են այնտեղի բնակչության սոցիալիզացիան: Եթե Երևանի բնակչի համար հետաքրքիր չէ, թե ինչպես կարելի է մեծ բերք ստանալ այգիներում, ապա Տավուշի, Վայոց ձորի համար հետաքրքիր կլինի»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Այսօր բացի Լոռիից, Շիրակից, ինչ-որ չափով Գեղարքունիքից, մնացածն, ըստ Տիգրան Հակոբյանի, մի կերպ գոյությունը պահպանում են: Եվ եթե հասարակությունը, պետությունը ցանկանում է, որ տեղական հեռուստաընկերությունները կայանան, ապա աջակցություն է անհրաժեշտ:

Տիգրան Հակոբյանն առաջարկեց Հանրային Հեռուստաընկերության պրոդուկտը՝ համերգներ, թարգմանված ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, ինչ-որ ժամանակ անց տրամադրել մարզային հեռարձակողներին ազատ ցուցադրելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]