Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով:

Հանդիպմանը քննարկվել է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ծրագրի շրջանակում փոխգործակցության մեծ հնարավորություններ կան:

Ամիրամ Ապելբաումն ընդգծել է, որ հանդիպումը հրաշալի հնարավորություն էր քննարկելու, թե ինչպես կարող են երկու փոքր երկրներ միասին աշխատելով, միմյանցից սովորելով փոքրը դարձնել մեծ առավելություն:

Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ փոքրը կարող է լինել գեղեցիկ, հզոր և հաջողակ: «Մենք կարող ենք համագործակցել հատկապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: Մեր ժողովուրդներն այդ ոլորտներում պատմականորեն հաջողություններ են ունեցել»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Իսրայելի նորարարությունների կենտրոնը և ATOM նախաձեռնությունը կարող են համատեղ արժեք ստեղծել:

Հայաստանի նախագահը Իսրայելի նորարարությունների կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]