Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուս. տուժել է մեկ իրանահայ

Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուս. տուժել է 
մեկ իրանահայ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող ընկերության մարդատար ավտոբուսը. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել, սակայն տուժել է Իրանի քաղաքացի ազգությամբ հայ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից:

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զանջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Ուղևոր ԻԻՀ քաղաքացիների շարքում եղել է մեկ իրանահայ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-տեղեկացրին դեսպանությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]