Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ Է չեզոքացնելու 2019-nCoV վիրուսը

Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ Է չեզոքացնելու 2019-nCoV վիրուսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի մոլեկուլյար կենսաբանները պարզել են, որ այն հակամարմիններից մեկը, որոնք հայտնաբերվել Էին 2003 թվականի ոչ տիպական թոքաբորբի համաճարակի ժամանակ, կարող Է չեզոքացնել Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում թոքաբորբի ընթացիկ բռնկում հարուցած վիրուսը: Այդ մասին ասված Է հոդվածում, որը հրապարակվել Է bioRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«CR3022 հակամարմինը, որը չեզոքացնում Է SARS վիրուսը, շատ ակտիվորեն Է միանում նաեւ 2019-nCoV վիրուսին: Ըստ որում, ինչն ուշագրավ Է, m396 եւ CR3014 ավելի հզոր հակամարմինները չեն հակազդել վիրուսին, ինչը վկայում Է սպիտակուցի եզակի կառուցվածքի մասին, որի միջոցով նոր ախտածինը վարակում Է մարդու բջիջները»,- գրում են հետազոտողները: Այս հայտնագործությունն, ինչպես գրում են Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի եւ Շանհայի (Չինաստան) Ֆուդան համալսարանի գիտնականները, թույլ Է տալիս հուսալ, որ CR3022 նյութը, նոր կորոնավիրուսի հետ միանալու ունակ այլ հակամարմինների հետ համակցությամբ թույլ կտա բավականին արագ ստեղծել առաջին գործուն միջոցներն այդ տեսակի թոքաբորբի բուժման եւ համաճարակի դադարեցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]