Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկի միջոցառմանը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական 
դասընթացների մեկնարկի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 29-ին  ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառմանը ներկա են գտնվել FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, «Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Արսեն Թառոյանը:

«1991 ստորաբաժանում» նախագիծն իրականացվում է FAST հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի ջանքերով։

Նպատակն է տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ լրացուցիչ գիտելիքների տրամադրումը, ինչի արդյունքում ապագա զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատանքի անցնել հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]